08:30
Կիրակին՝ Լուսինե Բադալյանի գրառման ներքո

Հանգստյան օրերին Ֆեյսբուքի հայկական տիրույթը հերթական թեման «բռնեց» ու «ալեկոծվեց»։

Այս անգամ առիթը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ անաչառ լրագրության մասին գրառումն էր։ 

Որքան էլ, որ գրառման բուն ասելիքը հասկանալի էր, սակայն, այն միանշանակ չստացված էր։ Բացի այդ՝ տասնյակ անգամներ խմբագրված (Ֆեյսբուքի հնարավորություն է տալիս տենել, թե տվյալ գրառման բնօրինակը քանի անգամ է խմբագրվել

Եվ հերթական անգամ այդքան անհրաժեշտ հանրային քննարկման, առողջ բանավեճի փոխարեն ունեցանք հարձակումներ, անձնական վիրավորանքներ․․․

Իշխանամերձ շրջապատն էլ փորձ արեց սթափության կոչերով ու մեկնաբանություններով բացատրել Լուսինեի գրառման իմաստը․․․

Մի խոսքով՝ հերթական «միսուտոցին», որից օգուտ են քաղում ցանկացած, թեկուզ ոչէական «կիքսի» սպասող զանգվածը։

Ինչո՞ւ եք տալիս այդ առիթը։

Լ․ Բարսեղյան

Категория: Խմբագրական | Просмотров: 23502 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Լուսինե Բադալյան, «Իմ քայլը» | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0