22:00 Կիպրոսի մոտակայքում անտիկ դարաշրջանի խորտակված նավ են գտել | |
|
Կիպրոսի հարավում գտնվող Պրոտարաս հանգստավայրի մոտակայքում՝ ծովում, անտիկ անոթներով (ամֆորա) բեռնված հռոմեական դարաշրջանի խորտակված նավ է հայտնաբերվել, գրում է ria.ru-ն՝ հղում կատարելով Կիպրոսի հնությունների վարչության տարածած հայտարարությանը: Հռոմեական ժամանակների նավը, ամենայն հավանականությամբ, Սիրիայից կամ Կիլիկիայից անտիկ անոթներով է բեռնված եղել: Նավաբեկության վայրը հայտնաբերել են Կիպրոսի համալսարանի հնագիտական հետազոտությունների լաբորատորիայի ստորջրյա հնագիտության հետազոտական խմբի սիրողական ջրասուզորդները:
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |