20:00 «Կիմին» | |
|
Օրերս Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Կիմ Խաչատրյանին նվիրված երգի պրեմիերան եղավ։ Երգը կատարումէ Հայկ Մանուկյանը, որն, ի դեպ, Կիմի ընկերն է։ Մեր թղթակցի հետ զրույցում Հայկ Մանուկյանը պատմել է Կիմ Խաչատրյանին նվիրված՝ «Կիմին» երգիս տեղծման, իր ունեցած ապրումների և, իհարկե, հերոս Կիմի մասին։
- Նախ դա մեծ պատասխանատվություն է ինձ համար: Դյուրին չէ կատարելմի երգ, որի հերոսը քո զոհված ընկերն է: Այլ է, երբ երգում ես հերոսական պատումներ մեր անցյալի դրվագներից, հերոսական էջեր ես ներկայացնում երգի միջոցով, սակայն էապես տարբեր է, երբ խոսքը մերօրյա պայքարի մասին է, այն մարդու մասին, որին ճանաչել ու միասին ճանապարհ անցել: Եվ հետո, երգը պետք է ասելիք և մղումներ ունենա. Արցախի հիմնախնդիրը պետք է լուծվի ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա, Արցախը պետք է անկախ տեսնենք:
- Իհա՛րկե կան. Կիմն ինձ համար անմնացորդ նվիրյալ տեսակի մարմնացում էր, մարտիկի վառ օրինակ: Հիշողություններ, բնականաբար, շատ կան՝ սկսած մեր նախապատրաստական մարզումներից, Արցախ մեկնելուց ու դիրքեր զբաղեցնելուց: Անսպառ էր հումորն անգամ այդ ծանր օրերին: Ու միշտ նրա մտախոհ հայացքն է մտքիս մեջ, և մի տանջող հարց. այս ի՞նչ արհավիրք պատուհասեց մեր երկրին:
- Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել երգի հեղինակին՝ Հասմիկ Բալեյանին: Նրա իսկ խոսքով՝ միակ դեպքն է եղել, որ երգը գրելու ընթացքում այսքան զիջումների է գնացել երգչի հետ համագործակցելիս։ Իսկապես, յուրաքանչյուր բառ ու հնչյուն բծախնդրորեն է ընտրվել: Երգի ստեղծման ընթացքն ուղեկցվում էր հուզականությամբ, քանի որ ամեն անգամ երգելիս խորությամբ զգում էի ընկերոջս բացակայությունը։
- Ափսոսանք և կորստի ցավ: Ափսոսում եմ ոչ միայն Կիմի, այլև նրա կիսատ թողած գործերի և երազանքների համար, որովհետև նա դեռ պետք է ընտանիք կազմեր և իր նման հայրենատեր զավակներ դաստիարակեր:
- Ինչ խոսք, բոլորի կարծիքն էլ կարևորում եմ, սակայն, բնականաբար, ինձ համար մեծ նշանակություն ունի Կիմի ծնողների կարծիքը: Երգի հետ կապված՝ առաջին հեռախոսազանգը ստացա Կիմի հայրիկից, որը դողացող ձայնով ասաց՝ հզոր է, ապրե՛ք: Չհասցրի պատասխանել. հուզված անջատեց հեռախոսը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |