20:30 Կերակրի սոդան կարո՞ղ է բուժել փորկապությունը | |
|
Փորկապությունը շատ տարածված խնդիր է: Որոշ դեպքերում դրա պատճառները սխալ սննդակարգն ու ֆիզիկական վարժություններն են: Սակայն կան դեպքեր, երբ դեղամիջոցներն են դառնում փորկապության պատճառ: Ապրելակերպի փոփոխություններն, ինչպես օրինակ՝ սննդի մեջ մանրաթելով հարուստ մթերքների օգտագործումը, մեծ քանակությամբ ջուր խմելը և ֆիզիկական ակտիվ վարժություններով զբաղվելը, փորկապությունից ձերբազատվելու ամենաառաջին միջոցներն են: Եթե այսպիսի փոփոխություններն արդյունք չեն տալիս, բժիշկը կարող է նշանակել արտահիվանդանոցային բուժում կամ փորը թուլացնող դեղամիջոցներ: Որոշ մարդիկ նախընտրում են փորկապությունը բուժել տնական միջոցներով՝ կերակրի սոդայով: Իրականում որևէ գիտական տվյալ չկա, որն ապացուցում է սոդայի օգտագործման արդյունավետությունը՝ որպես փորկապության բուժման միջոց: Բայց մարդիկ ոչ պաշտոնական տեղեկատվական աղբյուրներից յուրացրել են դրա կիրառման տարբերակները: Ինչպե՞ս օգտագործել Կերակրի սոդան՝ որպես փորկապությունից ձերբազատվելու միջոց, ունի օգտագործման երկու մեթոդ՝ սոդայով լոգանք և սոդայաջրի ընդունում: Կրկին հիշեցնենք, որ այս մեթոդների արդյունավետությունն ապացուցող որևէ գիտական փաստ չկա: Սոդայով լոգանքներ Փորկապությունը բուժելու ամենահավանական մեթոդներից մեկը սոդայով լոգանք ընդունելն է: Սոդայի լուծույթը ազատում է մարդկանց այն տհաճ զգացողությունից և անհարմարավետությունից, որն առաջանում է փորկապության ժամանակ: Սոդան օգնում է թուլացնել հետանցքի մկանները, որի արդյունքում կարող է նկատելի շարժ առաջանալ աղիներում: Սոդայով լոգանքի համար անհրաժեշտ է տաք ջրի մեջ ավելացնել մի քանի ճաշի գդալ սոդա: Երբ սոդան ամբողջովին լուծվի, պառկեք լոգարանի մեջ այնքան ժամանակ, որքան կարող եք: Սոդայաջրի ընդունում Կերակրի սոդան ստամոքսաթթվի չեզոքացման ամենատարածված միջոցներից է: Ոմանք պնդում են, որ սոդայի օգտագործումը նպաստում է աղիների գործառույթների կանոնակարգմանը, քանի որ հավելյալ հեղուկ է առաջացնում մարսողական տրակտի մեջ: Սոդայաջուր պատրաստելու համար մեկ բաժակ ջրի մեջ ավելացրեք մեկ ճաշի գդալ սոդա և լավ խառնեք: Երբ սոդան արդեն լուծված կլինի, խմեք ստացված լուծույթը: Թեպետ այն բավականին անվտանգ միջոց է, պետք չէ չարաշահել: Ռիսկեր Կերակրի սոդան համարվում է բավականին անվտանգ բաղադրիչ: Բայց որոշ դեպքերում այն կարող է կողմնակի ազդեցություն ունենալ: Սոդայի չափից շատ օգտագործումը կարող է հանգեցնել փորկապության:
Երբեմն սոդայի օգտագործումը կարող է առաջացնել վքնածություն: Կերակրի սոդան գազ է առաջացնում, երբ խառնվում է ստամոքսաթթվի հետ: Եվ քանի դեռ այդ գազը դուրս չի եկել օրգանիզմից, ստամոքսը կշարունակի վքնած մնալ: Ե՞րբ այցելել բժշկի
Սոդայով փորկապություն բուժելը չապացուցված մեթոդ է: Նմանատիպ մեթոդներին անցնելու փոխարեն ավելի լավ է մեծացնել մանրաթել պարունակող մթերքիների և ջրի քանակը սննդակարգում: Փորը թուլացնող դեղամիջոցները նույնպես կարող են թեթևացնել սիմպտոմները: Իսկ եթե փորկապությունը կրում է շարունակական բնույթ, անպայման պետք է խորհրդակցել բժշկի հետ: Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ www.medicalnewstoday.com | |
|
| |
| Всего комментариев: 0 | |