10:36
Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Վիեննայում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնլ է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Վիեննայում մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը՝  կայանալիք գագաթաժողովին ընդառաջ»,-գրել է Նաղդալյանը:

Մինչ այդ ՀՀ ԱԳ նախարարն առանձին հանդիպում էր ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

Просмотров: 490 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0