22:45 «Կասպերսկի». Վտանգավոր Rovnix բութկիտը շահարկում է COVID-19-ի թեման | |
|
Rovnix բութկիտի (bootkit) օգտագործմամբ նոր գրոհները թույլ են տալիս սարք բեռնել վնասաբեր ծրագրային ապահովում և թաքցնել այն պաշտպանական ծրագրերից։ «Կասպերսկի» ընկերության փորձագետների հայտնաբերած արշավում վնասատուն տարածվում է ռուսալեզու ինքանաբցվող արխիվի միջոցով, որը պարունակում է տեղեկատվություն իբր Համաշխարհային բանկի՝ համավարակի հետ կապված նոր նախաձեռնության մասին։ Նման գրոհներ գրանցվել են 2020-ի գարնանը։ Այդ բութկիտը շատ տարածված էր չարագործների շրջանում մինչ այն, երբ դրա սկզբնական կոդը բաց հասանելի դարձավ 2013-ին և այն սկսեցին վերլուծել կիբեռանվտանգության փորձագետները;: «Ինչպես տեսնում ենք Rovnix-ի օրինակով, հին սպառնալիքները երբեմն վերադառնում են, և նույնիսկ լավ հայտնի վնասատուները կարող են անակնկալներ մատուցել, երբ դրանց սկզբնական կոդը բաց հասանելիության մեջ է հայտնվում։ Չարագործները շատ արագ են հարմարվում, նրանք ձեռնածություն են անում տարբեր գործիքներով և թեժ թեմաներով։ Համակարգի պաշտպանությունը շրջանցելու պատրաստի միջոցներ ավելացնելով՝ գրոհողները կարողացել են կենտրոնանալ հենց բութկիտի հնարավորությունների զարգացման և սկզբնական կոդում փոփոխություններ մտցնելու վրա»,- նշում են ընկերության փորձագետները։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |