16:16 Կարպիս Փաշոյան. «Ո՞վ է ձեռքներդ բռնել, փոխեք պետական համակարգը» | |
|
ՀՀ առաջին փոխվարչապետի մամուլի նախկին խոսնակ Կարպիս Փաշոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը․․․»։ Սա իհարկե մակերեսային և նաիվ պնդում է։ Ո՞վ է ձեռքներդ բռնել, փոխեք պետական համակարգը։ Ինչի՞ չեք փոխում կամ եթե փոխում եք, ապա մինչև հիմա ի՞նչ արտակարգ գործողություններ եք իրականացնել այդ ուղղությամբ։ Մեղավորներ միշտ էլ կգտնվեն, ընդամենը որոնել է պետք։ Իսկ այս պարագայում վարչապետն իր քաղաքական թիմի անշարժությունը փորձում է փաթաթել պետական համակարգի վրա, իսկ դրանից առաջ՝ տարատեսակ դավադրությունների, սաբոտաժների և իհարկե ժողովրդի ծուլության։ Ուզում եմ հիշեցնել հետևյալը․ եթե ռեֆորմները Հայաստանում ձախողվեն, ապա միայն մեկ մեղավոր է լինելու և այդ մեկը կառավարող թիմն է։ Այստեղից տրամաբանական հարց է առաջանում․ արդյոք Փաշինյանի և նրա քաղաքական թիմի մեթոդը հեղափոխակա՞ն է»։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |