10:34
Կարո Փայլանը՝ Ստամբուլում հայաստանցի կնոջը դանակահարելու վերաբերյալ

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter–ի իր էջում գրառում է կատարել Ստամբուլի Սամաթյա թաղամասում հայաստանցի կնոջը դանակահարելու վերաբերյալ։

Փայլանը գրել է. «Սամաթյա թաղամասում մայիսի 31–ին հայ կինը ատելության հողի վրա հարձակման է ենթարկվել։ Կասկածյալները դեռ չեն ձերբակալվել։ Երեկ իմ այցելության ժամանակ, նրանց ընտանիքն ասաց, որ որոշել են լքել Թուրքիան։ Չկարողացա ասել՝ մի գնացեք։ Պատասխանատուները չեն ամաչում, բայց ես երկրի անունից ամաչեցի»։

Категория: Տեսանկյուն | Просмотров: 615 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Կարո Փայլան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0