12:42
Կարո Փայլան. «Մեկ մարդու իշխանությունն այլևս տապալված է»

Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքներին:

Իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում կատարած գրառման մեջ Փայլանը մասնավորապես նշել է. «Մեկ մարդու իշխանությունն այլևս տապալված է: Այս գիշեր բոլորս միասին շուրջպար կբռնենք: Վաղը բոլորս ի գործ՝ միասնաբար կառուցելու ժողովրդավարություն»։

Ըստ նրա` այս անգամ ընտրողները, մանավանդ HDP-ական ընտրողները, ավելի վճռաբար տրամադրված են գնացել ընտրության։ Եվ այս ընտրության ամենադրական արդյունքն այն է, որ Թուրքիայում արդեն խարխլվել են մեկ մարդու իշխանության հիմքերը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Категория: Տեսանկյուն | Просмотров: 610 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Փայլան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0