21:00 Կառլ Գուստավ Յունգ | |
|
Կառլ Գուստավ Յունգ Կառլ Գուստավ Յունգը (1875-1961) սկզբնապես կիսում էր Ֆրոյդի հայացքները, սակայն 1913 թ., ֆրոյդիզմի ճյուղավորումից հետո նա խորանում է այսպես կոչված «կոմպլեքսների հոգեբանության մեջ»: Հենց Յունգն է շրջանառության մեջ դնում «կոմպլեքս» տերմինը «Զուգորդական դիագնոստիկայի ակնարկներում» (1906): Նա կոմպլեքս է դիտում հոգեբանական հակազդեցությունների այն խումբը, որոնք արմատավորվում են ենթագիտակցականի ոլորտում, որտեղ հարաբերական ինքավարության պայմաններում շարունակում են ազդել վարքի վրա: Այդ ազդեցությունը կարող է լինել ինչպես բացասական, այնպես էլ դրական, երբ մղում է ստեղծագործության: Յունգը դիագնոզ էր դնում՝ արտաբերելով մեկը մյուսի հետևից բառեր և պահանջելով հիվանդից իսկույն հակազդել: Հիվանդի մտքին եկած առաջին իսկ բառից նա գտնում էր հակազդեցության ժամանակային տարբերություն տարբեր տիպի վարք ունեցող մարդկանց մոտ: Հակազդեցությունը կարող է լինել դանդաղ կամ հապճեպ, որը և չգիտակցվող կոմպլեքսի ցուցիչն է: Եթե անհատական ենթագիտակցությունը լիցքավորված է կոմպլեքսներով, ապա կոլեկտիվը բաղկացած է արքետիպերից, որոնք նրա կարծիքով հենց բնազդների պատկերներն են: Այլ կերպ ասած դրանք բնազդային վարքի սխեմաներն են: Մարդիկ ժառանգում են այդ սխեմաները հակառակ ցանկության: Դիցաբանության մեջ, ավանդություններում, որոնք պատմում են ծննդի, մահվան մասին, հայրության կամ մայրության պատկերներում, սեռական հարաբերություններում առկա են արքետիպեր: «Հոգեբանական տիպերում» (1921) Յունգը մեկ անգամ էլ դրսևորում է իրեն Ֆրոյդի արժանի աշակերտ: Ֆրոյդի և Ադլերի վեճը նա մեկնաբանաում է որպես էստրավերտի և ինտրավերտի վեճ: Չկիսելով քաղաքակրության և անձի ճակատագրի վերաբերյալ որևէ օպտիմիստական տեսակետ՝ Յունգը լրագրողի այն հարցին, թե հավատում է արդյոք Աստծուն, պատասխանում է. «Ես չունեմ Աստծուն հավատալու կարիք: Ես գիտեմ նրան»: Ֆրոյդը մեղադրում էր Յունգին սեռական գործոնի դերի նվազեցման և թերագնահատման համար: Սակայն Յունգը բոլորովին այլ կերպ էր հասկանում իրավիճակը: Նրա խնդիրն է, ինչպես նա է ասում «տեղը դնել սեռականությունը»: Հարկ չկա ոչ գերագնահատել այն, ոչ էլ թերագնահատել: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |