09:27
Կարկտահարության դեպքեր չեն գրանցվել

Ապրիլի 29-ին, ժամը 18:55-ից 19:16-ը Արմավիրի մարզի Տանձուտ, Այգեշատ (Արմավիր), Նոր Արտագերս, Արաքս (Արմավիր), Լենուղի, Ալաշկերտ, Մրգաշատ, Բամբակաշատ, Արևադաշտ, Արմավիր, Արևիկ համայքներում տեղակայված 16 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր մեկ ամպ, կատարվել է 2478 կրակոց:

Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների դիտարկվող տարածքներում կարկտահարության դեպքեր չեն գրանցվել:

Просмотров: 450 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: կարկտահարության | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0