18:09 Կարին Տոնոյանի բաց նամակը` Սասուն Միքայելյանին | |
|
«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բաց նամակ Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանին Հարցում Հիմք ընդունելով «ՏԵՂԵԿԱՏՎՈԻԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասը՝ խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին․ 1. Ի՞նչ կապ և կամ առնչություն է ունեցել Մենուա Հովհաննիսյանը ԵԿՄ-ի հետ, 2. Արդյո՞ք Մենուա Հովհաննիսյանը հանդիսանում էր ԵԿՄ անդամ․ 3. Ի՞նչ հիմքով է Նա զորակոչվել և մասնակցել սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված զինված ընդհարումներին, 4. Ի՞նչ զենք և զինամթերք է հատկացվել Նրան պատերազմական գործողություններին մասնակցելու համար, 5. Ի պաշտոնե ո՞ւմ հրամանատարության ներքո է Նա մասնակցել զինված գործողություններին։ Երկրապահ կամավորականների միության վարչություն»: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |