14:41
Կարեն Վարդանյան՝ առաջին հայն, ով արժանացավ «Eminent Persons Award» մրցանակին

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից ստացել է «Ականավոր մարդկանց մրցանակ» («Eminent Persons Award») ՝ արձանագրելու նրա  երկարամյա անգնահատելի ավանդը հայկական տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում:

«Ականավոր մարդկանց մրցանակ» տրվում է այն անհատներին, ովքեր նշանակալի ու խորքային ավանդ են  ունեցել մարդկանց կյանքը բարելավելու ուղղությամբ։ Հատկանշական է, որ մրցանակակրին որոշելիս պարտադիր պայման չէ, որ վերջինիս գործունեությունը կապված լինի տեխնոլոգիական ոլորտի հետ:

Այս հեղինակավոր մրցանակին տարբեր տարիների արժանացել են Նելսոն Մանդելան, Մայք Լազարատիսը, համացանցի ստեղծման ակունքներում կանգնած Ռոբերտ Խանն ու Վինտոն Սերֆը:

Просмотров: 562 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: WITSA | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0