15:44 Կառավարությունը զինծառայությունից ազատեց բասկետբոլի ազգային հավաքականի երեք խաղացողների | |
|
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշում կայացրեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել երեք երիտասարդի՝ 27-ամյա Րյան Ջամար Բոաթրայթիին, 26-ամյա Ալբերտ Նիկոլայի Թադևոսյանին եւ 27-ամյա Արթուր Էդուարդի Խաչատուրյանին: Այս որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանց կառավարության որոշմամբ տարկետում է տրվել մինչեւ 2019 թվականի ամառային զորակոչը։ Քանի որ նրանց 27 տարին լրանում է 2019 թվականին, հնարավոր չէ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել նրանց ազատել շարքային կազմի պարտադիր զինծառայությունից։ Երիտասարդները հանդես են գալիս բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքական թիմում, աչքի են ընկնում արդյունավետ խաղով, և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է բասկետբոլի Հայաստանի հավաքականի կազմում նրանց մասնակցությունը Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին։ Նրանք երեքն էլ հաշվառված են Երեւանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |