12:30
Կառավարությունը կանցնի թվային թղթի օգտագործմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ Կառավարության աշխատակազմը կանցնի թվային թղթի (Digital Paper) օգտագործմանը:
«Որոշ փորձարկումների արդյունքում վարչապետի աշխատակազմը կանցնի թվային թղթի (Digital Paper) օգտագործմանը: Դրա արդյունքում տպագրության ծախսերը կտրուկ կկրճատվեն: Այսպիսով խնայում ենք թե՛ բնությունը, թե՛ հանրային միջոցները և թե՛ մեր աչքերը»,- գրել է Աղաջանյանը։

Просмотров: 513 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: թվային թուղթ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0