11:29
Կառավարությունն արտոնություն տվեց Սամվել Ալեքսանյանի ընկերությանը

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը բավարարեց գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերության կողմից ներկայացված հայտը և գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տրամադրեց։

Ըստ որոշման նախագծի՝ «Ալեքս Տեքստիլի» կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կարի և գուլպայի արտադրության մեջ։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Ընկերությունը 14 մլրդ 127 մլն 414 հազար 670 դրամի ապրանքը հիմնականում ներմուծում է Թուրքիայից, Չինաստանից և Ուզբեկստանից։

Հիմնավորման մեջ ասվում է, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության եւ արտահանման խթանման համար:

Просмотров: 514 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Սամվել Ալեքսանյան, Լֆիկ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0