11:24
Կառավարության նիստը՝ ուղիղ

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացվում է կառավարության հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված է 35 հարց, որից 21-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի:

Կառավարության օրակարգում են մասնավորապես, հետեւյալ հարցերը.

  • Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրի» փոփոխություն թիվ 7-ի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,
  • «ՀՀ 2018-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԱԺ որոշման նախագծին հավանություն տալու մասին,
  • Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին,
  • Ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՄԱՆՈՒՖԱՔՉՐԻՆԳ ԳՐՈՒՊ»-ի կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,
  • Արագածոտնի մարզի Կաքավաձորի համայնքի, Կոտայքի մարզի Մայակովսկու համայնքի, Գառնիի համայնքի, Արարատի մարզի Նոր Կյուրինի համայնքի վարչական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ֆոնդային բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների հատկացում տրամադրելու մասին,
  • Արմավիրի մարզի Վարդանաշենի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին,
  • Արմավիրի մարզի Ապագայի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին եւ այլ հարցեր
Просмотров: 657 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: կառավարության նիստ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0