20:00
Կարևոր պահ Արցախյան հակամարտության պատմության մեջ

Լրագրող Թաթուլ Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Կարևոր պահ Արցախյան հակամարտության պատմության մեջ. Հայաստանի որևէ կառավարություն խաղաղության խոստման դիմաց Ադրբեջանին մի թիզ հող անգամ չի զիջել: Քննարկումներ եղել են, խոստումներ եղել են: Անգամ Թուրքիան է առաջարկել 2 գյուղից հեռանալ, բայց Հայաստանը դա մերժել է:

Այսինքն, դու կարող ես հազար բան քննարկել, բայց քանի դեռ վերջին դետալը համաձայնեցված չէ, ապա համաձայնեցված չէ ոչինչ:

Հետո, երբ ավելի լավ օրեր գան, իսկ այդ օրերը գալու են, շատ ավելի պարզ ու բաց կխոսենք: Հիմա դրա և ընդհանրապես մեղավորներ փնտրելու ժամանակը չէ:

Հաղթելու ենք»։

 

Категория: Տեսանկյուն | Просмотров: 250 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Թաթուլ Հակոբյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0