22:00
Կապադովկիայի մազերի թանգարանը

Կապադովկիայի հյուրերը հնարավորություն ունեն իրենց հանգիստն անցկացնելիս այցելել տարածաշրջանի ամենաանսովոր թանգարաններից մեկը՝ Մազերի թանգարանը, որտեղ ներկայացված է կանացի վարսերի աշխարհի ամենամեծ հավաքածուն։ Թանգարանը գտնվում է Թուրքիայի Ավանոս քաղաքում։ Հիմնադիրը տեղաբնակ Չեզ Գալիփն է։ Թանգարանի ստեղծման պատմությունը հետաքրքիր ու ռոմանտիկ է։ 1979 թվականին նրա հիմնադիրը բաժանվում է սիրեցյալից, որը որպես հիշատակ երիտասարդին է թողնում իր մազափունջը։

Հենց նշված մազափունջն էլ դարձել է թանգարանի առաջին ցուցանմուշը։ Թանգարանի հավաքածուն այսօր 16․000 նմուշ ունի։ Ժամանակին Չեզ Գալիփը կավե կահ-կարասիի խանութ ուներ, որտեղից կանայք հաճախ գնումներ էին անում։ Նա պատմում է կանանց իր պատմությունը, վերջիններս էլ հուզված իրենց մազերից փունջ են թողնում նրան։ Ժամանակի հետ անսովոր հավաքածուն մեծանում է։ 30 տարվա ընթացքում խանութ է այցելում մոտ 16․000 կին։

Թանգարանը բացելուց հետո կին այցելուների քանակն ավելի է մեծանում։ Թանգարանում ամեն ցուցանմուշի վրա մազերը թողած կնոջ անունն ու հասցեն է նշված։ Ամեն տարի Չեզ Գալիփը 10 մազափունջ է ընտրում ու դրանց տիրուհիներին հյուր կանչում՝ ի նշան երախտագիտության։ Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները հիմա էլ կարող են իրենց ավանդն ունենալ թանգարանում՝ թողնելով իրենց մազափունջը, ինչպես նաև կից խանութից ամանեղեն ու տան համար զարդարանք գնել։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը

Категория: Art News | Просмотров: 2401 | Добавил: Moder-003 | Теги: անսովոր թանգարաններ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0