- Եթե խոստացել ես զանգել՝ զանգիր…
- Եթե ուշանում ես՝ զգուշացնելու ձև գտիր…
- Մի՛ ծիծաղիր ուրիշի երազանքների վրա:
- Մի՛ վերադարձիր այն մարդկանց մոտ, որոնք քեզ դավաճանել են:
- Ծնողներիդ հետ ավելի շատ ժամանակ անցկացրու, քանի որ պահը, երբ նրանք այլևս չեն լինի, միշտ շատ անսպասելի է գալիս:
- Սիրալիրությունը քաղաքներ է նվաճում: Ավելի հաճախ օգտվիր նրա «ծառայությունից»:
- Կարողացիր ընդունել քո սխալները:
- Ազատվիր բողոքելու այպանելի սովորությունից:
- Նույնիսկ ամենալուրջ վեճերի ժամանակ մի՛ փորձիր մարդկանց վիրավորել… Շուտով դուք կհաշտվեք, իսկ խոսքերը կհիշվեն դեռ երկար:
- Ասա ճշմարտությունը և շատ բան հիշելու անհրաժեշտություն չես ունենա:
- Օրվա սկզբում արա ամենադժվար և ամենատհաճ գործը: Երբ դու ազատվես դրանցից, օրվա մնացած հատվածում քեզ չեն տանջի անպետք մտքերը
- Ոչ ոք ոչ մեկին ոչինչ էլ պարտավոր չէ: «Պարտավոր է» բառը դուրս հանի քո բառապաշարից: Հակառակ դեպքում կխրվես ոչ միայն նյութական, այլև բարոյական պարտքերի մեջ:
|