22:45 Կաննի փառատոնի ծրագրում 56 ֆիլմ է ընդգկվել | |
|
Կաննի կինոփառատոնի ընտրական հանձնաժողովը հայտարարել է 2020 թվականի պաշտոնական ծրագիրը, որում ընդգրկված է 56 կինոժապավեն։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարվել է ասուլիսի ժամանակ։ 73-րդ կինոփառատոնի ծրագրում ընդգրկված է, մասնավորապես, ֆրանսիացի ռեժիսոր Ֆրանսուա Օզոնի «85-ի ամառ», ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնի «Ֆրանսիացի կարգավար», Նաոմի Կավասի «Իրական մայրեր» և այլ ֆիլմեր, որոնք ստեղծվել են այս տարի։ Փառատոնի գլխավոր տնօրեն Թերրի Ֆրեմոն հայտարարել է, որ Կաննի կինոփառատոնի փորձագետները պաշտոնական ծրագրերի համար 56 ֆիլմն ընտրել են 2067 ֆիլմից։ «Ընտրական հանձնաժողովը դիտել է 2067 ֆիլմ 2020 թվականի փառատոնի ծրագիրը կազմելու համար։ Սա ավելին է, քան նախորդ տարիներին»,- ասել է նա։ Ֆրեմոն հիշեցրել է, որ համավարակի պատճառով չեն կարողացել այս տարի կազմակերպել փառատոնը նախկինում որոշված ժամկետում՝ մայիսի 12-23-ը։ Փառատոնն իր ողջ ընթացքում միայն մեկ անգամ էր չեղարկվել 1939 թվականին։ Որոշվել է այս տարի փառատոնն անցկացնել այլ ձևաչափով։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |