18:15
Կամերային երաժշտական թատրոնը հանդես կգա Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված առաջնախաղով

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ Պետական կամերային երաժշտական թատրոնը մարտի 25-ին հանդիսատեսի դատին կհանձնի «Փրկության հրեշտակը» ներկայացումը:

Ներկայացման հիմքում Հալեպի «Էմմանուել» հայ ավետարանական եկեղեցու հովիվ վերապատվելի Հովհաննես Էսքիջյանի կյանքն ու սխրագործությունն է: Էսքիջյանը դարձել է «փրկության հրեշտակ» Հայոց ցեղասպանությունից մազապուրծ բազմաթիվ հայ մանուկների համար: Նա, Գարլըքի և Հալեպի երկաթգծի կայարաններից մեկ երեխայի դիմաց մեկ ոսկի վճարելով, գնել է հայ որբերին, վերարկուի տակ թաքցրած իր տուն տարել, ապա տարբեր թաքստոցներում ապաստան գտել նրանց համար:

Категория: Art News | Просмотров: 245 | Добавил: vakhtangmmargaryan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0