21:30 Կաբգրայի համախտանիշ | |
|
Այս խանգարումն առաջին անգամ նկարագրվել է ֆրանսիացի հոգեբույժ Ժոզեֆ Կապգրայի կողմից 1923 թ.։ Այլ կերպ կոչվում է նաև Կապգրայի զառանցանք, անճանաչության սինդրոմ կամ էլ կեղծ ճանաչման զառանցանք։ Սա հոգեպաթոլոգիկ խանգարում է, որի դեպքում հիվանդը վստահ է, որ իր շրջապատից որևէ մեկին (ամուսնուն, կնոջը, ծնողներին կամ այլոց)փոխարինել է վերջինիս նմանակը («բացասական նմանակի ախտանիշ»), կամ էլ, երբ հիվանդը անծանոթ մարդկանց ընդունում է որպես ծանոթների և հարազատների («դրական նմանակի ախտանիշ»)։ Հիվանդը կարող է նույնիսկ պնդել, որ բացասական արարքները, որոնք վերագրվում են իրեն, կատարել է ոչ թե ինքը, այլ իր նմանակը, ով լիովին նման է իրեն։ «Բացասական նմանակի ախտանիշ»-ը հիմնականում զուգակցվում է ուրիշ ախտանշանների հետ, կամ էլ համարվում է այլ հոգեկան հիվանդությունների՝ օրինակ շիզոֆրենիայի բաղադրիչ։ Բացի բասական և դրական նմանակի ախտանշաններից, Կաբգրայի սինդրոմի տեսակներ են համարվում նաև Ֆրեգոլիի սինդրոմը և ինտերմետամորֆոզի զառանցանքը։ Ֆրեգոլիի ախտանշանի դեպքում գործում է զառանցական վստահություն, որ մտացածին հետապնդողը մշտապես անճանաչելիորեն փոփոխում է իր արտաքինը և ներկայանում ամենատարբեր կերպարներով՝ տղամարդու, կնոջ, ծերուկի, երեխայի, կենդանու և այլ դերերով, որպեսզի մնա անճանաչելի հիվանդի կողմից։ Աղբյուրը՝ hogebanutyun.am
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |