21:38
«Ջոքերը» ամենաեկամտաբերն է R վարկանիշի ֆիլմերի շարքում

Ամերիկացի ռեժիսոր Թոդ Ֆիլիպսի «Ջոքերը» R վարկանիշի ֆիլմերի շարքում դարձել է ամենաեկամտաբեր կինոնկարը վարձույթում։ Նշենք, որ ֆիլմի դիտմանը չեն կարող այցելել 17 տարեկանից ցածր երեխաները՝ առանց ծնողների ուղեկցության։

Այս մասին հայտնում է «Ֆորբս» հեղինակավոր հանդեսը։ Warner Brothers ընկերության արտադրած «Ջոքերը» համաշխարհային վարձույթում արդեն հավաքել է 805 միլիոն դոլար, անցնելով առաջ «Դեդփուլից»։

Категория: Cinema | Просмотров: 1506 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: «Ջոքեր» | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0