22:45
Ջոնի Դեփը կմարմնավորի Ֆեդերիկո Ֆելինիին

kinoart.ru-ի փոխանցմամբ՝ հայտնի դերասան Ջոնի Դեփը Էնդրյու Լևիտասի «Սև-սպիտակ Ֆելինի» (Fellini Black and White) ֆիլմում մարմնավորելու է աշխարհահռչակ իտալացի կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիին։ Նրա կնոջ՝ Ջուլիետա Մազինիի դերում հանդես է գալու Պենելոպա Կրուսը։ Ֆիլմի նկարահանումները  նախատեսված են Լոս Անջելեսում արդեն այս տարի։ 

Ֆիլմը պատմելու է հայտնի իտալացի ռեժիսորի՝ 1957 թ. «Օսկար» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար Լոս Անջելես իրական այցելության իրադարձությունների մասին ֆանտազիա։  Մրցանակաբաշխությունից երկու օր առաջ նա անհետ կորում է և գրեթե բաց թողնում արարողությունը։ Հավանաբար, այդ ընթացքում նա իր համար նոր բացահայտումներ է արել՝ ջազ, սերֆինգ։

Ֆիլմի սցենարը գրել է Հենրի Բրոմելլը։ Այն պատրաստ է եղել դեռ 2005 թվականին։ 2013 թվականին այն արդեն մշակումների փուլում էր, բայց Բրոմելլի մահից հետո հենց այդ տարի դրա արտադրությունը սառեցվել էր։ 

Категория: Cinema | Просмотров: 944 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Ջոնի Դեփ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0