23:20
Ջոլին «Հավերժները» ֆիլմում դերի համար մարտարվեստների պարապմունքների է հաճախում

Հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին միացել է իր երկվորյակներ Նոքսի և Վիվյենի մարտարվեստների պարապմունքներին՝ Marvel կինոընկերության «Հավերժները» ֆիլմում Թենայի կերպարն ավելի լավ յուրացնելու և դերին համապատասխանելու համար։

Այս մասին հայտնում է The List բրիտանական պարբերականը։

Ջոլին հավելել է, թե ուրախ է դառնալ Marvel կինոաշխարհի մի մասը։

Ըստ դերասանուհու՝ ստուդիայի նախագծերը լի են «բազմազանությամբ», իսկ նա վաղուց էր մտադիր վերադառնալ մարտական ոճի ֆիլմերին։

Категория: Cinema | Просмотров: 1168 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Ջոլի | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0