23:40
«Ջոկերը»` Վենետիկի փառատոնի դափնեկիր

Վենետիկում ավարտվել է 76-րդ միջազգային կինոփառատոնը։ Գլխավոր մրցանակին՝ Սուրբ Մարկոսի «Ոսկե առյուծին» արժանացել է ամերիկացի Թոդ Ֆիլիփսի «Ջոկերը» ֆիլմը։ Գլխավոր դերը ֆիլմում խաղացել է Խոակին Ֆենիքսը։ Ֆիլմը ներկայացնում է Ջոքերի պատմությունը, ով հայտնի կոմիքսի սուրպերհերոս Բեթմենի թշնամին է։

86-ամյա Ռոման Պոլանսկու ֆիլմն արժանացել է Գրան-պրիի՝ «Արծաթե առյուծի»։ Եվրանյուզի հաղորդմամբ, մրցանակը հանձնել են ռեժիոսորի կնոջը Էմանուել Սենյեին։ Պոլանսկին չի կարողացել գալ Վենետիկ՝ ԱՄՆ արտահանձնման վտանգի պատճառով, ռեժիսորին մեղադրում են 1977 թվականին անչափահասի բռնաբարության համար։

 

Категория: Cinema | Просмотров: 1123 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: «Ջոկերը» | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0