12:02
«Ջոկերի» ևս մեկ համաշխարհային ռեկորդը

Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր» ֆիլմը ավելի քան 1 միլիարդ դոլար է վաստակել համաշխարհային վարձույթում։ Այս մասին հաղորդում է Box Office Mojo մասնագիտացված կայքը։

Նոյեմբերի 15-17-ին ֆիլմը Հյուսիսային Ամերիկայում վաստակել է 5,6 միլիոն դոլար։ Դրա համաշխարհային վճարները հասել են 1 միլիարդ 16 միլիոն դոլարի, միևնույն ժամանակ՝ «տնային դրամարկղը» կազմում է 322 միլիոն, իսկ համաշխարհային վճարները՝ 694 միլիոն դոլար:

Նշվում է, որ Թոդ Ֆիլիպսի կինոնկարը R-վարկանիշով առաջին ժապավենն է կինոպատմության մեջ, որը հավաքել է այդպիսի տպավորիչ գումար: 

Категория: Cinema | Просмотров: 2830 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: «Ջոկեր» | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0