19:54
Johnson & Johnson-ը դադարեցրել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները

Ամերիկյան Johnson & Johnson ընկերությունը նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները դադարեցրել է մասնակիցներից մեկի մոտ հայտնաբերված «անհասկանալի հիվանդության» պատճառով։

Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ընկերության կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ընկերությունից նշել են, որ հիվանդի ստուգումն ու վիճակի գնահատումը կատարում է Հետազոտության սուբյեկտների տվյալների և անվտանգության մոնիտորինգային անկախ կոմիտեն (DSMB), ինչպես նաեւ մի շարք մասնագետներ։

Категория: Science News | Просмотров: 216 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Johnson & Johnson | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0