09:37
«Ժողովուրդ». Ալյուրը թանկացել է 4, հացը՝ 1.3 տոկոսով

Ժողովուրդ» թերթը գրում է.

«Այս տարվա մարտ ամսվա ընթացքում, պաշտոնական տվյալներով՝ ալյուրի գինը  բարձրացել է 4, հացինը՝ 1.3 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա մարտին, փետրվարի համեմատ, Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 0.1 տոկոս գնաճ:

Այն հիմնականում պայմանավորվել է ոչ պարենային ապրանքների 0.6 տոկոս գնաճով: Փոխարենը նույն ժամանակահատվածում էժանացել է մսամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը:

Մսամթերքի շուկայում արձանագրված գնանկումը կազմել է 0.7 տոկոս, հիմնականում նվազել են տավարի ու խոզի մսի գները: Բայց, չնայած սրան, թռչնամիսն է թանկացել 2.1 տոկոսով»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Просмотров: 524 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: գնաճ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0