21:30 Ժեստերի լեզուն | |
|
Մենք բոլորս էլ, այսպես թե այնպես, ստիպված ենք լինում վիճել, խոսում ենք լուրջ կամ անլուրջ, ուրախ կամ տխուր թեմաներով և այլն։ Այստեղ վիթխարի դեր են խաղում միմիկան և ժեստը։ Եվ դրանցից կախված մեզ ընդունում են տարբեր կերպ։ Խոսել տխուր թեմայից, և միևնույն ժամանակ ակտիվ ժեստեր անել ու ժպտալ՝ անլուրջ, մակերեսային ու թեթևամիտ մարդու տպավորություն է թողնում։ Հումորին արձագանքել դեմքի մռայլ արտահայտությամբ՝ նշանակում է հումորի զգացում չունեք։ Իհարկե, մարդը միշտ պետք է հետևի ինքն իրեն՝ զգալ իրավիճակը և համապատասխան ձևով պահել։ Ահա մի քանի ժեստ ու միմիկա, որոնք համարյա միշտ նույն տիպի ազդեցություն են թողնում մարդկանց վրա։
Եվ այլն։ Հարգելի ընթերցող, դուրս է գալիս, որ որոշակի ժեստերն ու միմիկան ազդում են մեր մասին մարդկանց կարծիքի վրա՞։ Ո՞ր ժեստերի և միմիկայի միջոցով կարելի է ներկայացնել ինքդ քեզ։ Այո։ Եվ մենք ասացինք, որ դրանք պետք է համապատասխանեն տվյալ իրավիճակին։ Բայց մենք բաց ենք թողել շատ կարևոր մի հանգամանք։ Մենք մոռացել ենք մեզ։ Նախ և առաջ միմիկան և ժեստը պետք է համապատասխանեն մեր ներաշխարհին, մեր հոգեվիճակին։ Որոշիր՝ ինչպիսին ես ուզում լինել, ինչ ես ուզում, որ շրջապատը քո մասին մտածի և մշակիր քո ներաշխարհին համապատասխան ժեստեր և դեմքի արտահայտություն։ Բայց ինչ էլ որոշես, ցանկացած դեպքում մի մոռացիր գոնե երբեմն ժպտալ։ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՔԵԶ։ Բաժինը վարում է հոգեբան Գոհար ՄԻՆԱՍՅԱՆԸ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |