20:30 Ժամանակակից բժշկությունը՝ սոխի մասին | |
|
Սոխը լավ է շնչառական և իմունային համակարգերի համար: Այն ունի ուժեղ հակաբակտերիալ եւ հակասնկային հատկություններ և ուժեղ հակառակորդ է ինֆեկցիոն հիվանդությունների համար: Սոխը կարող է կանխել կամ թուլացնել մի շարք շնչառական հիվանդություններ, որոնց թվում են նաև շնչարգելությունը և բրոնխիտները: Սոխը լավ ազդեցություն ունի նաև թոքերի վրա. շատերը պնդում են, որ այն օգնում է օրգանիզմին պայքարել թոքաբորբի եւ, նույնիսկ, թոքախտի դեմ: Ժամանակակից բժշկության մեջ սոխն առաջին հերթին օգտագործվում է որպես խորխաբեր: Այն նաև օգտագործում են տարբեր տեսակի վերքերի` ինֆեկցիաների և բորբոքային պրոցեսների կանխման համար: Սոխը նպաստում է ձեր աղիներում «լավ» բակտերիաների արագ բազմացմանը եւ պայքարում է «վատ» բակտերիաների դեմ: Այսինքն, սոխն օգնում է լավացնել ձեր աղիքների միկրոֆլորան, ինչի համար էլ խորհուրդ է տրվում բոլոր հակաբիոտիկ ընդունողներին? մասուրի թեյի հետ զուգահեռ: Այն նաև սպանում է ձեր աղիներում գտնվող ճիճուներին եւ այլ մակաբույծներին, լավացնում է մարսողությունը և օգնում կարգավորել քաշն ու կանխել գիրությունը: Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր ավելի հաճախ են օգտագործում սոխ իրենց օրական ռացիոնում, ավելի հազվադեպ են ուռուցքներ ունենում: Իսկ մարսողության համակարգում ուռուցքներ նրանց մոտ գրեթե չեն հանդիպում: Սոխը լավ է նաև սրտանոթային համակարգի համար: Այն իջեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ և ճնշումը, մաքրում է արյունը եւ առողջացնում զարկերակները` կանխելով մի շարք սրտանոթային հիվանդություններ, որոնց թվում` աթերոսկլերոզը: Ինչպես և բոլոր (նույնիսկ բնական) դեղամիջոցները, սոխը չի կարելի չափից ավելի շատ ուտել, քանի որ դրա չարաշահումը կարող է ձեր ստամոքսին ամենևին դուր չգալ… Աղբյուրը՝ Doctors.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |