09:18 «Ժամանակ». Իշխանությունը «Սպայկայի» հարցում պատրաստ է գնալ մինչեւ վերջ | |
|
«Ժամանակ» թերթը գրում է. «Արդեն 10 օր է՝ կալանավորված է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը, ով մեղադրվում է չարամտորեն հարկերից խուսափելու համար: Ըստ ՊԵԿ-ի՝ Ղազարյանի ղեկավարած հիմնարկը պետությունից թաքցրել է 7 մլրդ դրամ հարկ, իսկ ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընկերության պարտավորությունները կարող են անցնել 40 մլրդ-ը: Կալանավորելով Ղազարյանին՝ պետությունը դժվար թե ստանա իր հասանելիք գումարը, որովհետեւ եթե «Սպայկա» ընկերությունը դադարեցնի իր գործունեությունը, իսկ ամեն ինչ գնում է դրան, և հայտարարի իր սնանկության մասին, ապա նրա ունեցած ամբողջ գույքը, որը գրավադրված է բանկերում, կհանվի աճուրդի, և դրանով հազիվ մարվեն նրա վարկային պարտավորությունները»: Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում | |
|
| |
| Всего комментариев: 0 | |