11:21 «Ջղային գրառում » | |
|
Հրապարակախոս Հրանտ Տէր-Աբրահամեանը, անդրադառնալով Հայաստանի հիմնի փոփոխության քննարկումներին, Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ասում են (անձամբ չեմ լսել), որ Գալային տված հարցազրույցում Ալեն Սիմոնյանն ասել է, թե կողմ է Հայաստանի հիմնի փոփոխությանը՝ Սովետական Հայաստանի հիմնի վերադարձով: Նա ուզում է նախաձեռնել նման քննարկում իրենց խմբակցությունում: Այս թեմայի մասին կարող եմ բավականին երկար գրել (երկրի հիմնի ընտրությունն էսթետիկական հարց չէ, այլ քաղաքական), բայց այս պահին միայն շատ կարճ ասեմ: Եթե իրոք նման հարց բարձրացվի, ապա դա դիտարկելու եմ որպես Հայաստանի անկախությանը նետված մարտահրավեր՝ արտաքին պատվերով՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Հ.Գ. Սա այն դեպքերից է, որ պետք է բնում խեղդես, որ մի քանի տարի մտքներով իսկ չանցնի նման «անմեղ» դիվերսիաներ անելու՝ ակնհայտ արտաքին հետքով»: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |