19:00 Ջեք Պատռող․ խորհրդավոր սերիական մարդասպանը | |
|
Ջեք Պատռող (անգլ.՝ Jack the Ripper), կեղծանուն, որը տրվել է անհայտ սերիական մարդասպանին։ Նա գործում էր Ուայթչափելում և Լոնդոնի արվարձաններում 1888 թվականի երկրորդ կեսում։ Կեղծանունը վերցրված է Կենտրոնական Լրատվական Գործակալությանն (անգլ.՝ Central News Agency) ուղղված նամակից, որի հեղինակը վերցրել է սպանությունների պատասխանատվությունը։ Շատ փորձագետներ նամակը համարում են կեղծիք, որը ստեղծվել է լրագրողների կողմից՝ հանրության հետաքրքրությունը պահելու համար։ Ինչպես նաև Ջեքին անվանում էին «Ուայթչափելից մարդասպան» (անգլ.՝ The Whitechapel Murderer) և «Կաշվե Գոգնոց» (անգլ.՝ Leather Apron)։ Ջեք-պատռողին վերագրվող զոհերը եղել են քաղաքի ետնախորշերից մարմնավաճառներ, որոնց, մարդասպանը, որովայնի խոռոչը բացելուց առաջ, կտում էր կոկորդը։ Ներքին օրգանների կորզումը, առնվազն երեք զոհի մոտ, ենթադրություն է առաջացրել, որ մարդասպանը ունի որոշակի անատոմիական գիտելիքներ, որոնք բնորոշ են պրոֆեսիոնալ վիրաբույժին: Լուրերն այն մասին, որ սպանությունների միջև կապ կա, ուժեղացել են 1888 թվականի սեպտեմբերից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Հայտնի «դժոխքից» (անգլ.՝ From Hell) նամակին, որը ստացել է Ուայթչափելական զգոնության կոմիտեից Ջորջ Լասկը (անգլ.՝ George Lusk), կցված էր զոհերից մեկի երիկամը։ Իր սպանությունների անհավանական դաժանությամբ բնույթի և թերթերում հայտնված տարբեր տեղեկությունների պատճառով շատերը վստահ էին, որ Լոնդոնում գործել է միայն մեկ սերիական մարդասպան, որը ստացել է «Ջեք-պատռող» մականունը: Ոստիկաններին այդպես էլ չհաջողվեց պարզել մարդասպանի ինքնությունը՝ ավելի ամրապնդելով այս չարագործի անվան հետ կապվող խորհրդավրությունը։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |