11:22
Ջանջուղազյանին պաշտոնանկ անելու հարցը վարչապետին ներկայացնելու առաջարկը մերժվեց

Այսօր Ազգային ժողովը  մերժեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետին ներկայցնելու` «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկը։ 
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը  հարցապնդմամբ էր դիմել կառավարությանը՝ հետաքրքրվելով, թե օպտիմալացումների հետևանքով քանի հանրային աշխատող է կրճատվելու, որքան գումար է տնտեսվելու կրճատումների արդյունքում, ինչպես է տնօրինվելու կրճատված աշխատողների ճակատագիրը և այլն, սակայն թե´ հարցապնդման պատասխանում, թե´ խորհրդարանական քննարկման ժամանակ այդպես էլ տվյալներ չներկայացվեցին։
Նախագիծը մերժվեց 41 կողմ, 67 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Просмотров: 512 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Ջանջուղազյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0