12:28
Իվետա Տոնոյանը՝ Ծառուկյանին հարցաքննելու վերաբերյալ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

««168 ժամ» պարբերականն այսօր հրապարակում է արել այն մասին, որ իբրև թե Գագիկ Ծառուկյանը երեկ հարցաքննվել է Քննչական կոմիտեում՝ Աբովյանում քաղաքապետի ընտրությունների նախօրեին ՔՊ-ական թեկնածուի շտաբի պետի տան ու մեքենայի հրդեհման գործով հարուցված քրեական գործի շրջանակներում:

Այդ հրապարակման մասով պաշտոնապես տեղեկացնում եմ, որ Գագիկ Ծառուկյանը որևէ հարցաքննության չի մասնակցել: Լրատվամիջոցների իմ գործընկերներին հորդորում եմ առաջնորդվել բացառապես պրոֆեսիոնալ լրագրության սկզբունքներով, հանրությանը տրամադրել բացառապես ստույգ և ճշտված տեղեկատվություն, այլ ոչ թե առաջնորդվել սենսացիաներ հորինելու սկզբունքով»։

 

Категория: Տեսանկյուն | Просмотров: 571 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Ծառուկյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0