11:07 Իսագուլյան․ ««Ժամանակի» հրապարակումը իրականության հետ որևէ աղերս չունի» | |
|
«Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ ««Ժամանակ» թերթը գրում է. Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը բողոքում է, որ իրեն կանչել են Ազգային անվտանգության ծառայություն: Ըստ Իսագուլյանի՝ իրեն մեղադրում են ինչ-որ տնտեսական հանցագործությունների մեջ, որոնց հետ ինքը ընդհանրապես կապ չունի: Իսագուլյանը կարծում է, որ ինքը քաղաքական հետապնդման զոհ է, և մտադիր է առաջիկայում հանդես գալ համապատասխան հայտարարությամբ: Շատ ցավում եմ, որ որոշ լրատվամիջոցներ, այս դեպքում՝ «Ժամանակ» օրաթերթը, չխոսելով ինձ հետ, կեղծ տեղեկատվություն է տարածում իր թերթում վերոնշյալի մասին։ Տեղեկացնում եմ, որ թերթի հրապարակումը իրականության հետ որևէ աղերս չունի և խորհուրդ կտամ նաև այլ լրատվամիջոցներին, սենսացիոն լուրեր հրապարակելուց առաջ դրանց իսկությունը ճշտել այն անձանց հետ, ում վերաբերվում է այդ տեղեկատվությունը։ Ես միշտ բաց եմ եղել մամուլի համար, հիմա էլ որևէ խնդիր չունեմ, իսկ ինչ վերաբերում է իմ և ԱԱԾ-ի փոխհարաբերություններին, ապա խնդրում եմ որևէ մեկը չանհանգստանա։ Իմ վերաբերմունքը այդ ծառայության ու նրա աշխատակիցների հանդեպ գերդրական է՝ անկախ որևէ հանգամանքից։ Հարգանքներով ՝ «Ազգային Անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյան Հ․Գ Պահանջում եմ «Ժամանակ» օրաթերթից հերքում տպագրել այդ կեղծ հրապարակման կապակցությամբ»։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |