11:28 Իրավապաշտպանը՝ Ռոբերտ Քոչարյանի գրքի մասին | |
|
Իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարութունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Կիրակի ավարտեցի Ռոբերտ Քոչարյանի գրքի ընթերցումը։ Հրապարակման օրվանից ցանկանում էի կարդալ։ Միշտ էլ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է մեկ ուրիշը տեսել ու ընկալել այն զարգացումները, որոնց որոշ չափով նաեւ դու ես առնչվել։ Սա զարմացնող չի։ Շատ կան նման ինքնակենսագիրներ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քոչարյանը, իրոք, պատերազմի մասնակից ու կազմակերպիչներից մեկն է եղել՝ այս դրսեւորումների վրա կարելի էր եւ չսեւեռվել, եթե չլինեին ճչացող գլուխգովանությունները։ Ասենք՝ 1997 թ․ հետ կապված մի այսպիսի դրվագ կա՝ պատմում է, իբր Ստեփանակերտի իր աշխատասենյակում ծանրաբեռնված աշխատելիս է լինում մեկ էլ գործավարուհին զեկուցում է, որ ընդունարանում Վազգեն Սարգսյանը և Սանվել Բաբայանը սպասում են, ու շարունակում է՝ մի տաս րոպեից ընդունեցի։ Ով ճանաչել է Սամվել Բաբայանին, Վազգեն Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին և տեղյակ է եղել, թե ինչ փոխհարաբերություններ են ունեցել նրանք, սա կարդալիս կամ պետք է քրքջա կամ ներողամտորեն պետք է ժպտա։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |