20:45 Իրանում թողարկվել է Ս. Թադեի վանքին նվիրված նամականիշ | |
|
Իրանի Փոստի ազգային ընկերությունը, նամականիշների հրապարակման խորհրդի հետ համագործակցությամբ, թողարկել է Սուրբ Թադեոս վանքին նվիրված նամականիշ: parstoday.com-ի հաղորդմամբ, 45/65 չափսերով նամականիշն ունի 18 հազար ռիալ անվանական արժեք և տպագրվել է 60 հազար հատ տպաքանակով: Ս. Թադեոս (Թադե) Առաքյալի վանքը գտնվում է Իրանի Չալդրան շրջանի Ղարաքիլիսա գյուղում, Թեհրան - Բազարգան ճանապարհի 60 կմ- ի վրա։ Կառուցման թվականը վերագրվում է 4-6-րդ դարերին, իսկ, ըստ ավանդության, այն հիմնադրել է Թադեոս Առաքյալը 66 թ-ին։ Քարին փորագրած գրությունը վկայում է, որ վանքը 1814 թ. վերանորոգվել է Աբբաս Միրզայի հրամանով: Ս. Թադեոս Առաքյալի վանքը մի քանի անգամ երկրաշարժից ավերվել է և կրկին վերանորոգվել: 1946 թ. վանքը վերանորոգվել է Թավրիզի հայոց առաջնորդարանի ջանքերով: Վանքն այժմ կանգուն է, լավ պահպանված և գործում է։ Համալիրը և ուխտավայր է ծառայում ոչ միայն հայ քրիստոնյա համայնքին, այլև իրանցի մահմեդականներին: Ամեն տարի հուլիս ամսին այստեղ ուխտագնացության են գալիս շատ հայեր՝ Իրանից ու այլ երկրներից։ Հուշարձանը գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում և տնօրինության տակ։ Հուշարձանը շրջապատի հետ «ՅՈւՆԵՍԿՕ»-ի Թեհրանի հուշարձանների պահպանության ինստիտուտի կողմից վերցված է պահպանության: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |