11:20 Իրանի, Իսրայելի և մեր ընտրության մասին | |
|
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Միանգամից գամ վերջից: Եթե մեզ պարտադրվի ընտրություն Իրանի կամ ԱՄՆ/Իսրայելի միջև, մենք պետք է ընտրենք Իրանը: Սա կլինի ամենապրագմատիկ և միակ ճիշտ որոշումը: Սակայն քանի նման ընտրության առջև մեզ չեն կանգնեցրել, մենք պետք է բոլորի հետ հարաբերություններ ունենանք ճիշտ այնպես, ինչպես Իրանը ունի սերտ հարաբերություններ Բաքվի հետ և ինչպես Մոսկվան ունի սերտ հարաբերություններ Անկարայի հետ: Լրիվ այլ հարց է պրագմատիկ և խոհեմ արտաքին քաղաքականության վարումը, որը հիմնականում լինում է գործող իշխանությունների բացառիկ իրավունքը և/կամ տապալումը: Ինչ վերաբերում է Թեհրանում տեղի ունեցած ակցիային, ապա կարծում եմ դա մեր իշխանության թերացումն է եղել, որ ճիշտ չենք աշխատել մեր իրանցի բարեկամների հետ` ներկայացնելու Թել Ավիվոմ ռեզիդենտ դեսպան ունենալու անհրաժեշտությունը: Հա, մի բան էլ: Բիոլաբորատորիաները բացեք նաև Իրանի մասնագետների համար:»
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |