16:00
Իրանագետ․ «Ադրբեջանական հասարակությունը ծայրաստիճան դժգոհ է»

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը Ֆեյսբուքի իր  գրում է.

«Ադրբեջանական հասարակությունը ծայրաստիճան դժգոհ է գիշերը տեղի ունեցածից։ Պատերազմի օրերին իրենց նախագահի ներկայացրած «հաղթարշավի» ոգուն կարծես չի համապատասխանել երեկվա հայտարարությունը և իրենց իսկ խոսքերով «հերոսի» կերպի մեջ մտած Իլհամի վարկանիշը այս պահին երկրաչափական պրոգրեսիայով անկում է ապրում։

Խոստանում են Իլհամին «շան պես քշել» Ադրբեջանից։ :)

Սա վտանգավոր է և՛ իր համար, և՛ մեզ համար»։

Հիշեցնենք՝ երեկ Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ 11 ժամ տևած բանակցություններն ավարտվեցին կրակի դադարեցման պայմանավորվածությամբ ու ԱԳ նախարարների համատեղ հայտարարությամբ։

 

Категория: Տեսանկյուն | Просмотров: 231 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Իրանագետ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0