21:00 iOS 12-ում iPhone-ը շարքից հանող հերթական ծրագրային սխալն են հայտնաբերել | |
|
iOS 12 օպերացիոն համակարգում հերթական ծրագրային սխալն են հայտնաբերել, որը շարքից հանում է iPhone-ը: Ինչպես գրում է Life.ru-ն, այն նկատել են Թվիթերի օգտատերերը: Նշվում է, որ ստեղնաշարը բացելուց հետո ձայնային հրահանգով հինգ անգամ «дефис» («միացման գծիկ») բառը թելադրելու դեպքում բջջայինը վերագործարկվում է: Թե iOS-ի որ տարբերակում է ի հայտ եկել այս ծրագրային սխալը, դեռ հայտնի չէ: Apple ընկերությունն առայժմ չի արձագանքել օգտատերերի բողոքներին: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ որոշակի նշանների համադրությունը շարքից հանում է iPhone-ը: Ավելի վաղ Mac iPhone-ներն ու MacBook-երը նույնպես շատ արտասովոր կերպով էին արձագանքում «జ్ఞా» նշանին: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |