20:15 Intel պրոցեսորներում խոցելիություն են գտել | |
|
Վուսթերյան պոլիտեխնիկական ինստիտուտի (ԱՄՆ) և Լյուբեկսկի համալսարանի (Գերմանիա) հետազոտողների խումբը Intel պրոցեսորների աշխատանքում խոցելիություն է հայտնաբերել՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Նշվում է, որ չարամիտները հնարավորություն ունեն տվյալներ ստանալ օգտատիրոջ համակարգչի մեջ ներբեռնված ծրագրերից։ Հաքերը կարող է հասանելիություն ձեռք բերել, եթե համակարգիչը վարակի վնասակար ծրագրային ապահովմամբ, կամ էլ՝ բրաուզերում JavaScript-ի միջոցով։ Հետազոտողներն այս խոցելիությունը կապում են առաջադրանքների կատարման, այսպես կոչված, առաջ ընկնելու ֆունկցիայով, որը բարձրացնում է համակարգչի արտադրողականությունը՝ թույլ տալով հրամանները կատարել արդեն սկսված գործողություններից հետո։ Մասնագետները կարծում են, որ այդ խնդրի լուծումը դեռևս գոյություն չունի։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |