13:20 Ինքներդ ձեզ կրակում եք․ Գեմաֆին Գասպարյան | |
|
«Սոցապ նախկին փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես երկար հանրային լռել եմ՝ էթիկայից, անձնական և ընկերային զգացումներից ելնելով: Եվ հիմա ևս սահման կա, որ չեմ անցնի: Ընկերներ և ոչ միայն, արտահերթ ընտրություններից հրաժարվելով դուք փակում եք սահմանադրական ճանապարհով իշխանության լեգիտիմության հարցը լուծելու ճանապարհը, նաև, ձեր լեգիտիմ շարունակելու հնարավորությունն եք կասկածի առնում: Բազմիցս խորհրդապահական եղանակներով խոսել եմ, ոնց տեսնում եմ իմաստ չունի: Ինքներդ ձեզ և ոչ միայն ձեզ կրակում եք: Հենց թեթև քամի է լինում՝ ֆեյսբուքյան, թե իրական՝ քամին աջ ու ձախ է տանում ձեր որոշումները, էսպես չի լինի, քանիցս եմ տարբեր առիթներով ասել՝ չի կարելի արտաքին չնչին աղմուկ-շարժման արդյունքում փոխել քաղաքականություն՝ էդպես չի լինում կառուցել. հովիկից աջ ու ձախ շպրտվող ցելոֆանի մետաֆորը տեղին է»: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |