21:30 Ինքնավստահությունը կարելի է նաև սովորել | |
|
Ինքնավստահությունը բոլոր ժամանակներում էլ համարվել և համարվում է հաջողության, լիդերության ցուցանիշը: Մեր դարը այդ հարցում բացառություն չի կազմում: Ինքնավստահ են անվանում այն անձանց, ովքեր բարձր են գնահատում իրենց իսկ կարողություններն ու ունակությունները և կարծում են, որ սեփական ուժերը բավարար են ցանկացած իրենց առջև դրված առաջադրանքի լուծման համար: Ինքնավստահ անձը միշտ անկեղծ խոսում է իր հույզերի, ցանկությունների մասին, կարողանում է մերժել, ունակ է շփման եզրեր գտնելու, զրույցը սկսելու և ավարտելուն: նա չի վախենում իր առջև նոր նպատակներ դնելուց և հետամուտ է լինում դրանց արագ իրագործմանը: Անիքնավստահ անձը շփման և շրջապատի հետ փոխհարաբերությունների ժամանակ վախենում է սեփական կարծիքը արտահայտելուց, նրանք սկսում են ոչ միայն ակտիվ գործողություններից հրաժարվել, այլև դադարում են իրենց առջև ընդհանրապես նպատակներ դնել` կորցնելով իրենց հանդեպ, ինչպես նաև իրենց կարողությունների հանդեպ վստահությունն ու հավատը: Ինքնավստահությամբ փայլող անձանց հետ մարդիկ ձգտում են ավելի շատ շփվել, հասարկության մեջ այդպիսի մարդիկ իրենց արժանի և հարմարավետ են զգում, քանզի բոլորը ձգտում են նմանվել իրենց: Ֆլորենցիայի հոգեբանների խումբը, անցկացնելով մի շարք ուսումնասիրություններ, պարզեցին, որ մարդկանց մոտ առաջադրանքի բարդացման հետ մեկտեղ մեծանում է ոչ միայն սխալների քանակը, այլև ինքնավստահությունը: Հեղինակները նշում են, որ տվյալ երևույթի հոգեբանական մեխանիզմները դեռևս հստակ բացատրություն չունեն: Ամեն դեպքում հարկավոր է հիշել, որ ինքնավստահությունը դա խաբուսիկ երևույթ է, քանզի մենք կարող ենք տեսնել միանգամյա գոյություն չունեցողը: Ցանկացած դեպքում մեզանից յուրաքանչյուրն էլ անծանոթ իրավիճակում հայտնվելիս անինքնավստահության մասին կարող է խոսել: Դա լրիվ նորմալ երևույթ է, և խոսել անձի անիքնավստահության մասին այստեղ այդքան էլ տեղին չէ: Բայց եթե տագնապն ու անինքնավստահությունը ուղեկցում են ավորական և իրեն լավ ծանոթ իրադրություններում, ապա այստեղ արդեն հոգեբանի միջամտությունը անխուսափելի է: Ահա մի քանի ինքնավստահության զարգացման տեխնիկաներ`
Շատ քչերն են իրենց անինքնավստահ զգում բավականին լավ ծանոթ իրավիճակում` իրենց հարազատ մարդկանց շրջանակում, լավ ծանոթ գործով զբաղվելիս: Հոգեբանները դա անվանում են հարմարավետության սահման: Դրա համար էլ հարկավոր է նոր ծանոթություններ ձեռք բերել և նոր գործեր ձեռնարկել, եթե նույնիսկ այդ ճանապարհին պահանջվի հաղթահարել մի շարք հոգեբանական պատնեշներ: Հիշե՛ք, երբ մենք լայնացնում ենք մեր հարմարավետության սահմանը, մենք ավելացնում ենք մեր ինքնավստահության ցուցանիշը:
Փորձեք մտածել դրական, կառավարել սեփական մտքերը: Օրինակ` եթե դուք սխալվել եք և ձեր ներքին ձայնը ձեզ ճնշում է և մեղադրում, որ դուք անհաջողակ եք, նորից ամեն ինչ փչացրեցիք, ապա փորձեք հիշել, որ սխալների վրա են սովորում և հաջորդ անգամ արդեն նույն սխալը չեք կրկնի:
Նոր նպատակների ձեռքբերման ժամանակ դուք կզգաք, թե որքան ինքնավստահ եք դառնում ձեր ուժերում և ձեր սեփական անձի մեջ: Ապրեք կյանքի ամեն վայրկյանով: Հենց կյանքի ամեն մի առանձին վերցրած վայրկյանում էլ գտնվում է կյանքը, որտեղ տեղ չկա վախերի, տագնապների, անհանգստության և ափսոսանքների համար: Ն. Փեթակչյան Աղբյուրը՝ hogeban.info | |
|
| |
| Всего комментариев: 0 | |