16:35 Ինքնասպանության փորձ | |
|
Արտառոց դեպք է գրանցվել Արարատի մարզում։ «armeniasputnik.am»–իտեղեկություններով՝ երեկ`ապրիլի 24–ին, Վեդի քաղաքում ապրող մի կին կեսօրին, առանց որևէ մեկին տեղեկացնելու, հեռացել է տնից։ Մի քանի ժամ շարունակ ընտանիքի անդամներն աղջկանից որևէ տեղեկություն չեն ունեցել։ Այդ պատճառով նրա ծնողը դիմել է իրավապահներին։ Արդեն ապրիլի՝ լույս 25-ի գիշերն աղջկան գտել են Երևանի Էրեբունի բժշկական կենտրոնի տարածքում և տեղափոխել Վեդի։ Նախնական վարկածով՝ աղջկա մանկահասակ երեխաներից մեկը տարիներ առաջ մահացել է Էրեբունի բժշկական կենտրոնում։ Հենց այդ պատճառով էլ նա ցանկացել է կյանքին վերջ տալ հենց նույն հիվանդանոցում, որտեղ մահացել է իր երեխան։ Ըստ որոշ տեղեկությունների՝ աղջիկն ամուսնալուծված է, նրա մյուս երեխան ապրում է նախկին ամուսնու հետ։ Այս հանգամանքը, հավանաբար, ևս ընկճել է նրան։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |