21:30 Ինքնասպանների երկտողերի հոգեբանական մեկնաբանությունը | |
|
«Ոչ մի մարդ չի կարող տանել այս տանջանքները, որը ես եմ տանում այս վերջիս երեք տարիների ընթացքում: Սյլևս ի վիճակի չեմ: Հեռանում եմ..»: «Մայրիկ քո «օգնությանից» հետո ինձ վրա ծիծաղում էր ամբողջ դպրոցի աշակերտությունը: Դրա համար ոչ քեզ, ոչ էչ հայրիկին երբեք չեմ ների...»: «Ես արդեն 44 տարեկան, եմ: Այլևս չեմ կարող շարունակել այդ անիմաստ, ստորացացիչ գոյաթյունս.․.»: «Հաղորդեք Վիկտորին, որ նա հասավ նրան ինչ ուզում էր, այժմ նա ազատ է, թող ապրի և ուրախանա կյանքով...»: «Տղաս, այլևս ուժ չունեմ: Ես երկար տառապեցի այս հիվանդաթյան ձեռքին և տանջեցի նաև ձեզ: Սյսպես այլևս չեմ կարող: Շատ եմ հոգնել: Մի անհանգստացիր, ինձ համար այսպես լավ կլնի: Համբուրիր թոռնիկիս, հաղորդիր նրան, որ ես հյուր եմ գնացել...»: Սրանք երկտողեր են, որ հայտնաբերվել են ինքնասպանությունից հետո: Այսպիսի երկտողերը հարյուրներով, հազարներով են: Հազարավոր ինքնասպաններ էլ չեն թողել նման երկտողեր: Ինքնասպանության մի շարք հանգամանքներ չեն բացահայտվել կամ էլ վարկածային բովանդակություն են կրում, որովհետև նրանք ովքեր գիտեն երևույթի ճշմարտությունը, այլևս կենդանի չեն: Այնուամենայնիվ, ինքնասպանների որոշակի քանակ՝ մոտավոր հաշվարկներով 12% - 34% - ը ետմահու երկտողեր են թողնում, լույս են սփռում նրանց վարքային դրսևորումների վրա, միանշանակ յուրահատուկ հաշվետվություն հանդիսանալով մահից մի քանի ժամ կամ րոպե առաջ նրանց հոգեբանական վիճակի մասին: Յուրաքանչյուր երկտող հանդիսանում է անձնական փաստաթուղթ, որը բացահայտում է ինքնասպանի էությունը, նրան ուղեկցող դրդապատճառները, առիթը, պայմանները... : Որոշ երկտողեր բաղկացած են ընդամենը մեկ նախադասությունից, կան նաև էջեր կազմող խոստովանություններ: Մարդիկ, գրելով այդպիսի երկտողեր, անկասկած ցանկանում են թողնել ազդեցիկ տեղեկատվություն նրանց համար, ում ցանկանում են հրաժեշտ տալ, լինի այն մահվանը նախորդող օգնության մասին ուղերձ կամ էլ վերջին ցանկություն: Երկտողերի մեծամասնությունն ուղղված է որոշակի անձանց: Հարազատների և ընկերների վերաբերմունքն այդպիսի երկտողերի նկատմամբ կախված է կոնկրետ իրավիճակից: Երկտողի բովանդակությունն օգնում է գտնելու մահվան պատճառը, դրանով իսկ ազատելով հարազատներին քրեական պատասխանատվությունից: Ինքնասպանի հարազատները թեթևություն են զգում, երբ երկտողերից իմանում են այդպիսի ծայրահեղ քայլի իսկական պատճառները: Երբեմն դրանք պատճառ են հանդիսանում հարզատների տառապանքի ուժգնացման համար, երբ նշվում են, որ սուիցիդի պատճռականության շղթայում իրենց դերը միակն է կամ դոմինանտողը: Կլինիկական հոգեբանության բնագավառում աշխատողները երկտողերի միջոցով ցանկանում էին գտնել ինքնասպանության երևույթի բանալին, հաշվի առնելով, երկտողի իսկությունը, այն գրողի սեռը, երկտողի քերականական կառուցվածքը, կոնկրետ բառերի օգտագործման հաճախականությունը, գիտակցական և անգիտակցական բովանդակությունը, իմացական և ղրդապատճառային ոլորտները, ինչպես նաև հեղինակի ձեռագիրը: Երկտողերը կարող են գրվել նախապես կանխորոշված թղթերի վրա, ինչպես նաև առաջին իսկ ձեռքն ընկած պատահական թղթի՝ անձեռնոցիկի վրա: Սա ցույց է տալիս, որ առաջին դեպքում սուիցիդալ հակումը տևական մտքի արդյունք է, իսկ երկրորդ դեպքում՝ առաջացել է պահի ազդեցության տակ: Հիստերիկ նեվրոզով տառապող մանիպուլյատորներից մեկի երկտողի ծավալը կազմում էր 3 թերթ: Պարզվել է, որ այդպիսի երկտողերը գրվում են հիմնականում ձեռագրով, սակայն վերջին տարիներին հայտնաբերվել են նաև մեքենագրված կամ կոմպյուտերով հավաքված տեքստեր: Ստացված տվյալների հիման վրա կարելի է կատարել կարևոր ընդհանրացում՝ գրված երկտողերի բովանդակության վրա մեծ ազդեցություն է գործում ինքնասպանի տարիքը: Այսպես, օրինակ. 2. 40-49 տարեկանները հաճախ են բողոքում, որ չեն կարողանում կողմնորոշվել կյանքի դժվարություններում: 3. 50-59 տարեկանները նախընտրում են ընդհանրապես չհիշատակել ինքնասպանության պատճառների մասին: 4. 60 և ավելի տարիքի դեպքում իրենց հեռացումը կյանքից բացատրում են այնպիսի դրդապատճառներով, ինչպիսիք են ծանր հիվանդությունը, ֆիզիկական անհամապատասխանությունը, միայնությունը: Ինքնասպանների երկտողերի ոաումնասիրութիւնը ցույց տվեց նաև, որ երկտողերի բովանդակությունը չի փոխվում, եթե համեմատում ենք մոտ տաս տարի առաջ գրված երկտողերի հետ: Ինքնասպանությունից առաջ երկտողեր թողնելու մշակույթր բնորոշ է նաև գրական ստեղծագործական կերպարներին: Պարզվում է, որ իրական ինքնասպանները իրենց նկատմամբ չեն առաջացնում այնպիսի լարված և տևական ուշադրություն, ինչպես գեղարվեստական ստեղծագործության արդյունք հանդիսացող սուիցիդենտները: Ելնելով դրանից՝ գրողները ստեղծել են այնպիսի ինքնասպանների կերպարներ, որոնց նախասուիցիդալ երկտողերը հնարավորություն են տվել պատասխանելու այդ բնագավառում մարդուն հուզող որոշակի հարցերի: Ս. Եսենինը մի ուրախ երեկոյից հետո մոտենում է իր բարեկամ, բանաստեղծ էռլիխին և խնդրում, որ նա ամբողջ գիշեր մնա իր հետ, քանի որ ուներ տագնապի և վախի զգացում: էռլիխը չի կարողանա մնալ: Հաջորդ օրը նա գալիս է Եսենինի մոտ և նրան գտնում սպանված: Սեղանի վրա գտնվում էր իրեն ուղղված Եսենինի նամակը «Ցտեսություն սիրելի ընկեր, առանց ձեռք սեղմման և առանց հաջողություն ցանկանալու: Սի արտասվիր և մի ափսոսա: Այս աշխարհում մեռնելը նորություն չէ: Սակայն ապրել այսպես, ես անկարող եմ...»: Ինչպես նկատում ենք մի քանի նախադասություններ կազմված այս երկտողը բավականաչափ տեղեկատվություն է պարունակում մեծ գրողի նախասուիցիդալ հոգեվիճակի մասին: Այդպիսի օրինակ է Վլադիմիր Մայակովսկու ինքնասպանությունից առաջ թողած նամակը. "Всем! В том, что умираю, не вините никого и пожалуйста не сплетничайте. Покойник этого ужасно не любил. Мама, сестры и товарищи, простите — это не способ /другим не советую/, но у меня выходов нет. Лиля — люби меня. Товарищ правительства, моя семья это Лилия Брик, мама, сестры и Вероника Витольдовна Полонская. Если ты устроишь им сноснуя жизнь — спосибо. Начатые стихи отдайте Брикам, они разберутся. Как говорят — Վ. Մայակովսկին իր նախասուիցիդալ նամակում չի նշում ոչ մի սուիցիդալ դրդապատճառ, հետևաբար նրա ինքնասպանովը կրում է առեղծվածային բնույթ:Յուրահատուկ հետաքրքրություն է ներկայացնում Մարինա Ցվետաևայի ինքնասպանությունից առաջ իր որդուն ուղղած նամակը. "Мурлыга! Прости меня, но дальше было бы хуже. Я тяжело больна, это уже не я. Люблю тебя безумно.Пойми, что я больше не могла жить. Передай папе и Але — если увидишь - что люблю их до последней минуты, и объясни, что попала в тупик": Այս երկտողը երբեք էլ չի հավակնում մեծ գրողի սուիցիդալ վարքին տալու որոշակի ախտորոշում: Մարինա Ցվետաեվան սեփական մահվան շարժառիթներն և հոգեկան ապրումների բնութագիրն իր հետ տարավ հավիտենականություն, սերունդներին թողնելով այդ արարքի դրդապատճառների բացահայտումը: Но даже злейшему я врагу Не стану желать такое: И крест поставить я не могу, И жить не могу с тоскою. Այսպիսով, նախասուիցիդալ երկտողերն ու նամակներն /ինչ ձև էլ այն գրված լինեն/ ինքնասպանների վերջին ցանկությունները, ուղերձները, իղձերն են մեզ՝ ապրողներիս և դառնում են ինքնասպնագիտության մեջ որոշակի մշակույթ, որի համալիր գիտական ոամնասիրությունները դեռևս ավարտված չեն: Ճիշտ չէ, որ ինքնասպանության ձգտող մարդիկ չեն ուզում ապրել: Նրանք շատ են ուզում, բայց արդեն չեն կարող: Բոլորն էլ մ վերջին վայրկյանը հույսը չեն կտրում. դուռը թողնում են բաց, են հրաժեշտի երկտողեր, հույս ունենալով, որ ինչ-որ մեկը մի շուտ կկարդա: Մեծերը չեն հասկանում փոքրերին, իսկ փոքրերն էլ մեծերին, տղամարդիկ չեն հասկանում կանանց, իսկ կանայք էլ տղամարդկանց, որ ամենակարևորն է. երբեմն էլ մեզանից յուրաքանչյուրը չի հասկանում հենց ինքն իրեն: Գիտության և տեխնիկայի ոչ մի նվաճում չի կարող օգնել մարդուն հասկանալու սեփական էությունը, չի կարող օգնել ապրել, հետնաբար փնտրելու և գտնելու ներանձնային ճգնաժամերից դուրս գալու ելքեր: Անհրաժեշտ է վերադառնալ դեպի մարդը: Իսկ, եթե ոչ, ապա նորից կպատի «գիշերը» և հագարավոր մարդիկ չեն ցանկանա և չեն կարողանա ապրել: Հարկավոր է քննադատել ինքնասպանությունը, սակայն փորձել օգնել և կարեկցել ինքնասպանին: «Ինքնասպանի հոգեբանական առանձնահատկությունները» Կամո Վարդանյան Աղբյուրը՝ doctors.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |