11:45 Ինդոնեզիայում խոստացել են օգնել երկրում հայերի ներկայության հետքերի որոնմանը | |
|
Ինդոնեզիայի Սուրաբայ քաղաքի քաղաքապետ Թրի Ռիսմահարինին խոստացել է օգնել քաղաքում հայկական և ռուսական ներկայության հետքերի որոնմանը, փոխանցում է Republika.co.id-ն: Աղբյուրի համաձայն՝ փետրվարի 7-ին քաղաքապետին նման խնդրանքով դիմել են Ինդոնեզիայում Հայաստանի և Ռուսաստանի դեսպաններ Ձյունիկ Աղաջանյանը և Լյուդմիլա Վորոբյովան: «Մենք կօգնենք պատմական գրառումների որոնմանը»,- նշել է քաղաքապետը՝ հավելելով, որ գտնված բոլոր իրերը կփոխանցվեն հայկական և ռուսական կողմերին: Քաղաքապետի խոսքով՝ քաղաքում հայերի ներկայության հետքերի գոյության մասին ինքը տեղյակ էր Սարկիսով եղբայրների գործունեության շնորհիվ, որոնք Սուրաբայում հանրահայտ Մաջափահիթ հյուրանոցի հիմնադիրներն են: «Սարկիսով եղբայրները մեր քաղաքում տուն ունեին: Հիմա այն առևտրի կենտրոն է»,- նշել է նա: Ինչ վերաբերում է քաղաքում ռուսական «հետքերին», ապա քաղաքապետը պարզաբանել է, որ կսկսվեն Սուրաբայում սուզանավի պատմական ծագման մասին տեղեկությունների որոնումները: Աղբյուրի համաձայն՝ նավն արտադրվել է դեռևս Խորհրդային Միությունում: Սուրաբայի քաղաքապետը ողջունել է երկկողմ համագործակցության ՌԴ և ՀՀ դեսպանների առաջարկը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |