12:06 «Ինձ խոշտանգում են կալանքի միջոցով»․ Վահան Բադասյան | |
|
Վահան Բադասյանը ԱԱԾ կալանավայրից հանդես է եկել հայտարարությամբ, որը հրապարակել է նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը: Հայտարարության մեջ ասվա է. «Ինձ խոշտանգում են կալանքի միջոցով։ Զինապարտ չլինելով հանդերձ, հայրենիքի պաշտպանության անմնացորդ մղումով, պատերազմի առաջին իսկ օրից կամովին մասնակցել եմ պատերազմին և իմ նշանակլի դերակատարումն եմ ունեցել: Ավելի քան համոզված եմ, որ իմ արարքը հերոսություն է: Նշվածի վկայությունն է նաև կյանքս վտանգի տակ դնելը և ծանր վիրավորում ստանալը: Համոզված եմ, որ այդպիսի հերոսական արարքի համար պետությունը խրոխուսում և պետական պարգևի է ներկայացնում: Իսկ ենթադրյալ իրավախախտման դեպքում վերոնշյալը հաշվի է առնվում: Իսկ ինչպես է վարվում այսօրվա իշխանությունը իմ նկատմամբ. ծանր վիրահատություն տանելուց հետո, երբ դեռևս հետվիրահատական վերականգնման կարիք ունեմ, ազատությունից զրկելով ինձ՝ ենթարկում է անմարդկային ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների: Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ եմ անում ձեզ միավորվել և ձեր բողոքի ձայնը բարձրացնել, որպեսզի դադարեցվեն իմ նկատմամբ կիրառվող ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումները»: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |